Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 

Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ)

Հասարակություն
Դավիթն աննկարագրելի ուժեղ էր, երազկոտ ու նվիրվող, անգամ այն ժամանակ, երբ վստահ էր, որ դիմացինը չարաշահում է իր բարությունը: Ինձ միշտ ասում էր, որ դա իրեն շատ է խանգարում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Գևորգյանի ընկերուհին՝ Մերի Անդրասյանը:
 
Դավիթը Երևանից էր, 19 տարեկան: Սովորում էր Բլեյանի դպրոցում, 2019-ին ավարտել է ու զորակոչվել բանակ:
 
Ընկերուհին ասում է, որ կյանքին սիրահարված Դավիթը շատ հայրենասեր էր, ամբողջ Հայաստանով շրջագայել էր, իրեն էլ խոստացել էր վերադառնալուն պես միասին ևս մեկ անգամ  բացահայտել Հայաստանը:
«Իր մայրիկն իր գործերն արդեն տարել էր համալսարան, բայց Դավիթը միշտ ասում էր՝ «Ես պետք է վերադառնամ ու աշխատեմ, այդպես ավելի շատ կկարողանամ ստեղծել»: Խոհարար էր Դավիթը ու իր մոտ շատ լավ էր ստացվում պատրաստելը: Միշտ ասում էր՝ «Ցանկացած աշխատանքի պատրաստ եմ»»,- նշում է Մերին:
 
Դավիթն ու Մերին աշխատել են նույն վայրում, մոտավորապես մեկ տարի մտերիմ ընկերներ են եղել, հետո զգացել են, որ իրենց մեջ եղածն ավելին է, քան պարզապես ընկերական շփումը:
 
«19 տարեկան էր Դավիթը, բայց իրականում շատ բան էր հասցրել անել: 16 տարեկանից աշխատում էր. ոչ թե դրա կարիքն ուներ, այլ ուղղակի ստեղծող էր շատ: Նույնիսկ նպատակ ենք ունեցել մեկնել Չինաստան, գումար աշխատել ու հետ գալ»,- ասում է Մերին, ապա խոստովանում՝ Դավիթը շատ էր սիրում Հայաստանը, ես՝ այդքան էլ չէ:
 
Երևանյան փողոցները Մերիին հիշեցնում են Դավիթին. միասին հաճախ էին զբոսնում: Մերին ասում է՝ Դավիթը տարբերվում էր ընկերներից, հատկապես, մտածելակերպի տեսանկյունից: Սկզբում նրանք դեմ են եղել Դավիթի ու Մերիի շփմանը, բայց քանի որ Դավիթը վստահ է եղել իր որոշման մեջ՝ ընդունել են. «Դեմ լինելու այլ պատճառ կար, բայց նաև տարիքային տարբերությունն էր: Մեծ լինելով Դավիթից՝ չէի զգում այդ տարբերությունը, որովհետև ինքն այնքան ուժեղ էր, ու այն մարդն էր, ում ուսին կարողանում էի հանգիստ դնել գլուխս ու գիտեի, որ ինքը միշտ կհասկանա ինձ»:
 
«Շատ հետաքրքրասերն էր, ամեն ինչից գաղափար ուներ, իր հետ երբեք չէիր ձանձրանա, լեզուներ գիտեր, ու ես վստահ էի՝ միասին շատ հեռուն ենք գնալու, որովհետև եթե մի տեղ սեր կա՝ ամեն ինչի կարող ես հասնել»,- նկատում է Դավիթի ընկերուհին ու ավելացնում. «Հաճախ էր զայրանում, բայց իր համար ամեն ինչ ընդունելի էր ու հասկանալի, միգուցե, շատ սիրելուց էր»:
 
Առատաձեռն, հասնող ու նվիրվող Դավիթը հաճախ էր վիճում ընկերուհու հետ, որովհետև Մերին շատ էր ուզում, որ Դավիթը բարձրագույն կրթություն ստանա կամ որևէ արհեստ սովորի, իսկ Դավիթը կտրականապես դեմ էր:
 
Բանակ գնալուց առաջ Դավիթը Մերիին ծանոթացրել էր ընտանիքի անդամների հետ, ու Մերին նշում է, որ հիմա Դավիթի հանդեպ իր կարոտի զգացումը որոշ չափով  կարողանում է փարատել՝ նրա հարազատների հետ շփվելով:
 
«Հնարավոր է՝ սիրուն չհնչի, բայց շատ մարդիկ հիմա, իրոք, հասկացան, թե ինչքան պինդ էինք կապված մենք՝ բոլոր օղակներով ու թե ինչքան իսկական էր էն, ինչ զգում էինք, բայց, գրողը տանի, հիմա կուզեի ամբողջ աշխարհը մեզ դեմ լիներ ու չհավատար, բայց Մենք լինեինք»,- հուսահատ, բայց հպարտությամբ ասում է Մերին:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Ամենադիտված