Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելը ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան Կարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասին Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոն Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում 6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունը Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր Դեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարով Պատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներ Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան 52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին 

Մի անգամ արդեն վատնել ենք խաղաղության տված հնարավորությունը, հիմա մեր խնդիրն ավելի բարդ է. Արամ Սարգսյան

Բլոգոսֆերա

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեզ այլընտրանք տրված չէ:

21 տարի է, ինչ ես Ամանորի գիշերը գնում եմ Եռաբլուր: Այս տարվա տեսածս, միմյանց տներ չգնալը, «շնորհավոր» բառն անպատեհ համարելը նորից ստիպեցին մտորել ու հոդված գրել...

Մենք պատերազմում պարտվեցինք, և պատերազմն այսօր էլ սողալով, բայց շարունակվում է, որովհետև պարտության գլոբալ պատճառները մի կողմ դրած՝ մենք մոլեռանդի մոլուցքով զբաղված ենք մեր մեջ դավաճաններ ու թշնամիներ փնտրելով, որի հետևանքով ինքներս մեզ կոչնչացնենք` հուրախություն և ի շահ մեր հակառակորդների։ Հանրության մի որոշակի հատված համարում է, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, ավելի ռադիկալ մասը գտնում է, որ ոչ միայն պիտի հեռանա, այլև Լինչի դատաստանի ենթարկվի... Հասարակության մյուս հատվածն էլ գտնում է, որ իշխանությանը մեղադրողներն ընդհանրապես խոսելու իրավունք չունեն և ճիշտ կանեն՝ նստեն տեղները կամ ինքնասպան լինեն։ Իշխանությունն այս ամենին պատասխանում է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, ավելին` հակված է ընտրություններում հաղթել և վերընտրվել։ Այս երկու թևերը փորձում են ամբողջ քաղաքական դաշտը տեղավորել իրենց տեսակետների մեջ։ Կամ 17-ի կողմից ես, կամ ՔՊ-ի ու վարչապետի... Սև-ի ու սպիտակ-ի բաժանումը և առճակատումը ամենավտանգավոր տարբերակը կդառնա, եթե մենք ընտրենք այդ ճանապարհը։ Մենք կարող ենք պարտվել թշնամուն, բայց իրավունք չունենք պարտվել ինքներս մեզ։ Իրար հակադրվող կողմերը պետք է ոչ թե ուլտիմատումներ ներկայացնեն, կամ փորձեն հանրությանը հարկադրել տեղավորվել իրենց ձևավորած կաղապարների մեջ և թշնամանալ ու կռվել միմյանց դեմ, այլ` կոմպրոմիսների գնալ։

Կոմպրոմիսների պետք է հասնեն առաջին հերթին հանրության քվեն ստացած խորհրդարանական ուժերը։ Իրական և վերանձնային կոմպրոմիսի մի քանի տարբերակներ կան, որոնք նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, որովհետև համոզված եմ, որ թե Փաշինյանը, թե Ծառուկյանը, թե Մարուքյանը շատ լավ գիտեն իրենց հնարավորությունների սահմանը, ու բարձրաձայնումս կարող է ոչ միայն չօգնել, այլ փչացնել մինչ այս եղած ներքին համընկնումները։ Համոզված եմ, որ միայն կոմպրոմիսային տարբերակով կազմված ճանապարհային քարտեզի պարագայում հնարավոր կդառնա երկիրը հասցնել անցնցում և տրամաբանված քաղաքական ընտրությունների, ցանկացած այլ տարբերակ թշնամին օգտագործելու է։

Թշնամին այսօր էլ քաղաքական, բարոյահոգեբանական ու տնտեսական դաշտերում է օգտագործում իր հաղթանակը, մեր միմյանց հանդեպ թշնամանքը, ճշգրիտ և քաղտեխնոլոգների մշակած քարոզչության ու քայլերի միջոցով մեզ մղում ինքնաոչնչացման։ Թուրքիայի հետ իրենց ապագա ծրագրերը ներկայացնելով, ռազմագերիների վերադարձի խնդիրն անընդհատ շահարկելով ու ձգձգելով, Հայաստանի հետ սահմանները, ռուսների լուռ համաձայնությամբ, արագացված տեմպով ու ուլտիմատումների միջոցով սահմանազատումով մեզ պահում են ցնցումների մեջ և տրամադրում իրար դեմ։ Սա բոլորս ենք տեսնում և հասկանում, բայց շարունակում ենք տանը, աշխատանքի վայրում և համացանցում իրար հետ կռվել, միմյանց մեղադրել: Փոխարենը հիմա մենք էլ պիտի խոսենք ապագայի մեր ծրագրերից, պարտադրելով եռակողմ հայտարարության երրորդ կողմին առաջնահերթություն տալ և գործել նաև ՀՀ-ին ձեռնտու ճանապարհների ծրագրերից, մասնավորապես` Սյունիքը երկաթգծով Իրանին, Չինաստանին և Հնդկաստանին, իսկ մյուս կողմից Երևանին և Փոթիին միացնող ծրագրերից։

Նոր և հինգերորդ սերնդի ռազմական տեխնիկայի գնումը, ՀՀ և ԱՀ սահմանապահ զորքերի ձևավորումը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վերարժևորումը պետք է դառնան մեր գործունեության, քարոզչության և քննարկման հիմնական թեմա։ Զանգեզուրի անվտանգության մասով՝ օր առաջ պետք է գնել 100 միլիոնին համարժեք չինական արտադրության 110-120 հարվածային անօդաչու սարք, ոչ թե փողը վառել տեխնոլոգիական առումով հին և միայն հետախուզական նպատակների ծառայող ռուսական արտադրության «Օռլան» սարքեր գնելով։ Անօդաչուների հիմնական մասը պետք է տեղակայվի Սյունիքում, որը կբարձրացնի բանակի և տեղի խիզախ բնակչության ոգին։ Մեր բնական ռեսուրսներն առանց սահմանափակումների օգտագործելով,և պետության կողմից խստագույնս վերահսկելով՝ եկամուտները պետք է ուղղենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելուն և սահմանապահ զորքեր ձևավորելուն։ Անհրաժեշտ է նաև հարվածային զորամասեր տեղակայել Սյունիքում, որովհետև առաջիկա տարիներին բացառված չէ պատերազմը Իրանի դեմ, որից մենք պետք է աշխատենք ոչ միայն չտուժել, այլ նաև օգտվել։ Սյունիքի սահմանակից վիճահարույց ճանապարհների խնդիրը լուծելու համար, բանակցային գործընթացին զուգահեռ, պետք է սկսենք կառուցել և վերանորոգել ալտերնատիվ ու շրջանցող ճանապարհներ։ 21֊25 կմ նոր ճանապարհ կառուցելը մեծ ծախս չէ, առավել ևս, որ վերաբերում է հանրային անվտանգությանը։ Մենք մի անգամ արդեն վատնել ենք խաղաղության տված հնարավորությունը, հիմա մեր խնդիրն ավելի բարդ է, մենք ամեն ինչ պետք է անենք խաղաղությունը պահելու, իսկ այդ ժամանակ երկիրը ու պետականությունը ուժեղացնելու համար։ Մեզ այլընտրանք ուղղակի տրված չէ։

Ուստի 2021-ի մեր առաջնահերթ ու պարտադիր քայլերը պետք է լինեն.

1.Հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը. մենք պետք է սթափվենք պարտությունից՝ հաղթելու համար, ոչ թե շարունակենք իրար ոչնչացնել՝ թշնամու հաղթանակը բազմապատկելու ու երկարացնելու համար:

2.Ազգային անվտանգության խնդիրների լուծման դիվերսիֆիկացումը, Հայաստանի ազգային բանակը պետք է վերականգնի տարածաշրջանի խաղաղության ու կայունության երաշխավորի իր դերը:

3.Օգտագործելով մեր և մեր սփյուռքի ռեսուրսները՝ արագ պետք է վերականգնենք կորոնավարակից ու պատերազմից ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությունը՝ զարգացնելով արդյունաբերությունը ու նոր աշխատատեղեր ստեղծելով:

Ու այս խնդիրները վերաբերում են ոչ միայն իշխանությանը և ընդդիմությանը, այլև՝ ամբողջ հասարակությանը: Մենք պետք է ՄԻԱՍԻՆ գործենք, այլապես ներքին տրոհումները հանգեցնելու են պետականության կորստին՝ պարտադրելով մեզ գործել մեր թշնամիների ծրագրով:

Հ.Գ.

Ես` «Հանրապետություն» կուսակցությամբ և իմ ընկերներով, ընտրությանը կմասնակցեմ միայն համախմբմանը և ապագային միտված ծրագրերով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրին
Ամենադիտված