Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համար Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Անօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ Ստեփանյան Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման Պողոսյան Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել 

Նախարարի պաշտոնը ստանձնելով՝ հասկացա, որ դատական բժշկությամբ չեն զբաղվել. Արսեն Թորոսյան

Բլոգոսֆերա

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բժշկական ծառայություն, որի նպատակը հենց այդ պահին կյանք փրկելը չէ:

Քանի որ հետպատերազմյան Հայաստանում այլևս խնդիր չկա նախկինում «տաբու» համարվող կամ շատ զգայուն թեմաներով խոսելու, ապա ուզում եմ հատուկ խոսել Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության մասին:

Առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երբ սկսեցի գնահատել տարատեսակ ծառայությունների վիճակը, հասկացա, որ դատական բժշկությունով որպես այդպիսին տասնյակ տարիներով չեն զբաղվել` սկսած շենքային պայմաններից ու սարքավորումներից, վերջացրած իրավական խնդիրներով:

Քանի որ այս ուղղությունը շատ կարևոր էր թե’ պետության ընդհանուր իրավակարգի պահպանման, և թե’ բուժօգնության որակի շարունակական բարելավման տեսանկյունից, ձեռնամուխ եղանք այս ծառայության համակարգային բարեփոխումներին, որոնք մինչ օրս էլ շարունակվում են և որոնց շնորհիվ մեր երկիրը այս ծանր ժամանակաշրջանում կարողանում է, թեկուզ դանդաղ, բայց լուծել իր առջև դրված խնդիրները:

Նախևառաջ պարզվեց, որ տարիներ շարունակ ԱՆ դատաբժշկական ծառայությունը իր համանուն ՊՈԱԿ-ով օրինական կարգավիճակ չունի որևէ մարզում և այդ ծառայությունները մատուցվում էին մարզային ԲԿ-ների դիահերձարաններում` լռելյայն համաձայնությունների կամ ավելի շուտ տարաձայնությունների բացակայության հիման վրա: Այս հարցի լուծման համար մենք նախաձեռնեցինք մի շարք կառավարության որոշումների ընդունում, որոնց արդյունքում բազմաթիվ մարզերում մեր դատաբժշկական ծառայությունը ունեցավ գործելու օրինական կարգավիճակ: Այդ մարզերն էին Լոռին, Շիրակը, Արմավիրը, Գեղարքունիքը, Կոտայքը, Վայոց Ձորը: Կոտայքում օրինակ ծառայությունը կենտրոնացվեց Աբովյան քաղաքում, որտեղ զրոյից վերակառուցվեց նոր մասնաճյուղ` իր բոլոր ժամանակակից հնարավորություններով: Արմավիրում ծառայությունը կենտրոնացվեց Մեծամոր քաղաքում, ուր այս պահին լայն թափով ընթանում են շինարակական աշխատանքներ: Լայն թափով շինարակական աշխատանքներ են ընթանում նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի մասնաճյուղում, ինչպես նաև լուծվում է հողհատկացման հարցը Սևան քաղաքում: Դեռևս լուծում չստացած մարզերում դատաբժշկական ծառայության մասնաճյուղերի հարցերը մեր օրակարգում էին և լուծման փուլում` Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Իհարկե վերահաս պատերազմը որոշակիորեն «խառնեց» մեր պլանները և ավելի ցցուն դարձրեց մեր նախաձեռնածի կարևորությունը:

Մարզային մասնաճյուղերի կարգավիճակի «օրինականացումից» զատ, ինտենսիվ զբաղվում էինք նաև Երևանում գործող գլխամասային մասնաճյուղի հզորությունների զարգացումով` հատկապես տարատեսակ սարք-սարքավորումների մասով: Հենց 2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերեցինք այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզարտորը, որի աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում): Երկրոդ այդպիսի անալիզտարորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: Մինչ այդ սարքի տեղադրումը դատագենետիկական նույնականացումը իրականացվում էր հին և ոչ ճշգրիտ սարքերով: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում պետական բյուջեի միջոցների հաշվին այս տարի տեղադրվեց նաև ժամանակակից գազային անալիզատոր արյան մեջ տարատեսակ նյութերի ճշգրիտ որոշման համար, որն անհրաժեշտ էր բազմաթիվ քրեական վարույթների համար:

Մեր կողմից հատուկ ուշադրություն էր դարձվում նաև դատական բժիշկների նոր սերնդի կրթմանը, որպեսզի երկիրը բավարար թվով ապահովված լինի նման կարևոր մասնագետներով և պետք է շեշտեմ, որ բժշկական ուսանողների մոտ հետաքրքրությունը այս մասնագիտության մասով վերջին տարիներին էականորեն աճել է` նաև ի շնորհիվ մեր վարած ոլորտային քաղաքականության:

Պատերազմի սկզբից մինչ օրս մեր դատաբժշկական ծառայությունը իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք` իրականացնելով 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարելով ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանը, իրենց լուռ, բայց անգնահատելի աշխատանքի համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 Իրանի հետ գործարքը «շատ հզոր» կլինի․ ԹրամփՀորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալՍտոկհոլմի տրիբունալը որոշել է առանձին քննել ՀՀ կառավարության առարկությունները Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ)Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչումԱՄՆ-ում Ուկրաինայում պատերազմի երկու հնարավոր ելք են մատնանշելՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացը Թրամփը գոհ է Վերսալում ընթրիքի հրավերիցՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերինՌուսական նավթի խոշոր գնորդներից մեկը կրճատել է ներմուծման ծավալներըP. Diddy-ն ազատ կարձակվի նախատեսված ժամկետից շուտԹրամփը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Օբամայի հասցեին՝ հիշատակելով Իրանի հետ գործարքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համարՈւղեղի բորբոքում ունեն․ ԶախարովաԴավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնումԱնօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ ՍտեփանյանԶորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողներըԱռաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման ՊողոսյանԹրամփը Նեթանյահուին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել․ ԶԼՄԴավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունըԱՄՆ-ում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա զոհՀայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներիցՀայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ըԹրամփը համաձայնել է Ուկրաինայի հարցում օգնել ԵվրոպայինՓաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանիցՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելԻնդոնեզիայում միաժամանակ տեղի է ունեցել վեց հրաբխային ժայթքումԹրամփի դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Ալիևը քննարկում է ունեցել կոնգրեսականի հետՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՀայաստանի և Գերմանիայի ՄԻՊ հաստատությունները կընդլայնեն համագործակցությունըՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունըՈւկրաինական դեսանտային նավ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՄոսկվա-Երևան լարվածություն․ «Ռոսսելխոզնադզորը» հանդես է եկել հայտարարությամբԱրսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբԹրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ փոխվել է. Կանադայի վարչապետ Քարնի«Թուրքիան դառնում է միջազգային դիվանագիտության սիրտը». ԷրդողանԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՆԱՏՕ-ն նոր ՀՕՊ է տեղակայում Թուրքիայում․ Գետում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մարմինը«Զրո բովանդակությամբ մարդիկ մտնում են քաղաքականություն՝ օգտագործելով փողը». Արթուր ՀովհաննիսյանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍա նախընտրական քարոզի քողարկված ձև է որոշ կուսակցությունների վարկաբեկելու համար457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղելԱյս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան ԻրանիցՈրևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմըԻնչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից
Ամենադիտված