Լիտվան վերանվանել է Վրաստանը. այժմ այն կանվանվի Սաքարթվելո
Համաշխարհային ՄամուլԼիտվական լեզվի պետական հանձնաժողովը Վրաստանը պաշտոնապես վերանվանե է Սաքարթվելո, հաղորդում է Sputnik Լիտվան՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը: Այս բանաձևը ընդունվել է հունվարի 7-ին՝ վերը նշված հանձնաժողովի նախագահ Աուդրիս Անտանայտիսի կողմից: 2018 թվականին լեզվի հանձնաժողովը սահմանեց այլընտրանքային անուններ Վրաստանի և նրա բնակիչների համար՝ Սաքարթվելո և Սաքարթվելի: Չնայած այն փաստին, որ պաշտոնական անվանումը մինչև 2021 թվականը մնում էր «Ջորջիա» (Գրուզիա), փաստաթղթերում թույլատրվում էին նաև այլ տարբերակներ: Սաքարթվելոն Վրաստանի ինքնանունն է: Շատ լեզուներով երկիրը նշելու համար օգտագործվում է լատինական «Georgia» բառը: