«Հրապարակ». «ՀՀԿ-ն այս պահին իշխանության չի ձգտում, պլաններ չի գծում, որ ապագա ԱԺ-ում ունենա ներկայացվածություն»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Գրվեց, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այլեւս չի ցանկանում ակտիվ քաղաքականություն վերադառնալ։ Ասե՞լ է նման բան ձեր նախագահը՝ երեկ մեր լրագրողը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեք «ակտիվ քաղաքականություն» ասելով։ Հիմա ես ակտիվ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եմ․ զբաղվում եմ, չէ՞։ Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն ու իշխանության ձգտելը տարբեր բաներ են։
Մի բան կարող եմ վստահեցնել, որ ՀՀԿ-ն այս պահին իշխանության չի ձգտում, ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ գաղտնի բանակցությունների մեջ չէ եւ պլաններ չի գծում, որ ապագա պառլամենտում ունենա ներկայացվածություն»։ Իսկ 17 ուժերի մեջ կա՞ն այդպիսիները։ «Ես չգիտեմ, այդպիսի ուժեր չեմ ճանաչում, օրը կգա, բարին՝ հետը, կտեսնենք»: