«Հրապարակ». Փաշինյանը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը։ Ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց՝ հրավիրելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին:
Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունն այդպես ներկայացվեց։ «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան դերակատարն այլեւս զրո է, իսկ խորհրդատվության կարիք չունի, քանի որ ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել»,- ասաց ԱԽ մեր աղբյուրը»: