Պերուի դատարանը Սորոսին և Գեյթսին անվանել է կորոնավիրուսային համաճարակի «ստեղծող»
Համաշխարհային ՄամուլՀարավային Իկայի շրջանի Չինչա և Պիսկո նահանգների վերաքննիչ դատարանը հայտարարել է կորոնավիրուսային նոր տեսակի ստեղծման գործում «աշխարհի գերիշխող հանցավոր էլիտաների» ներգրավման մասին: Դատարանի անդամներն այս հայտարարությունն արել են իրենց որոշումներից մեկում, որի պատճենը երկուշաբթի օրը իր կայքում հրապարակել է Peru.21 թերթը: «Համաշխարհային կառավարություններից ոչ մեկը, ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի կարող հաստատել, որ համաճարակը «կանխատեսելիության» հատկություն ունի՝ բացառությամբ դրա ստեղծման, նոր աշխարհակարգի հեղինակները, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Սորոսը, Ռոքֆելլերը, ովքեր կառավարել և ուղղորդել են այլոց ծայրահեղ գաղտնիության պայմաններում մինչև 2030 թվականը կանխատեսումներ անող իրենց գլոբալ ընկերությունների կողմից», - ասված է փաստաթղթում։