Դե՛ գնացեք, բոլորը լավ տղա էին խաղում, ուզում էին իրենք առաջինը դևին սպանել․ Աղազարյան (տեսանյութ) Թրամփը համոզված է, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը խաղաղություն են ցանկանում Ուկրաինայում Պրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ) Էրդողանը հայտարարություն է արել. Քոչարյանի նկատմամբ քրգործ կհարուցվի՞ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիք են գնացել (տեսանյութ) ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համար Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Անօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ Ստեփանյան Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները 

«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին

Քաղաքական

Վարչապետի` ընդդիմության միացյալ թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին։

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին, հետևաբար Ալիևը փորձելու է լուծել երկու խնդիր։ Մեկն այն է, որ ձգտելու է կամաց–կամաց կուլ տալ, մարսել Արցախը, իսկ երկրորդ խնդիրն առնչվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այսինքն` Նախիջևանն Ադրբեջանին կապելու հարցը, որպեսզի ճանապարհը վերահսկելի լինի, և Հայաստանի ինքնիշխանությունը դրա վրա չտարածվի։   

«Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այժմ մեր երկրի դիմադրությունը բոլոր հարցերում հավասար է զրոյի, այն չի կարող որևէ հարց լուծել։ Նույնիսկ գերիների հետ կապված ամենաանմեղ հարցը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետում, չլուծվեց, նույնիսկ ձևի համար գերիների նոր խումբ չտվեցին։ Այսինքն` ինչ ուզում, անում են։ Այդ տեսակետից Հայաստանը խայտառակ պարտություն կրեց բանակցությունների ընթացքում, և չի էլ կարող պարտություն չկրել, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Պարտված, վախեցած ու ջարդված վարչապետին ինչ էլ ասեն, կանի»,– նշեց Մանուկյանը։

Նրա կարծիքով` հայ ժողովրդին գայթակղում են կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, բայց իրականում այն, ինչ օգուտ է Հայաստանին, չի աշխատելու, որովհետև Հայաստանն այն վիճակում չէ, որ առաջ տանի իր խնդիրները։

Ընդդիմադիր դաշտից վարչապետի միացյալ թեկնածուն խոսել է նաև ներքաղաքական զարգացումների, դրանց հնարավոր հանգուցալուծման, իրենց հետագա քայլերի և արտահերթ ընտրությունների անցկացման պայմանների մասին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրբան. ԵՄ-ն չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին պատերազմից և միգրանտներիցԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին ԱՄՆ-Իրան պատերազմի ժամանակ նրանց որդեգրած կուրսի համարՍթրեսի հաղթահարման կարևոր կանոններըԹրամփ. Իրանի հետ պատերազմի շարունակությունը հղի է տնտեսական աղետովՀրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըԹրամփ. ԱՄՆ-ը կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման վերաբերյալԳերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 16 ձյունագնաց (տեսանյութ)Մակրոնը ընդգծել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի պայմանները պահպանելու անհրաժեշտությունըՄիասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցումՉինաստանի ԱԳ նախարարը երկխոսությունը համարել է Իրանի և Միացյալ Նահանգների համար ճիշտ ընտրությունՀնդկաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպել են G7-ի շրջանակումՌուսաստանը հյուրընկալում է Հարավարևելյան Ասիայի երկրների առաջնորդներինԹրամփը բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հուշագրի մանրամասներըՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՌոնալդոն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստինԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարելՎերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայիՔրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվենԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ ԹրամփԿալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (տեսանյութ)ՄԱԿ-ը չի կատարել հացահատիկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ ՇոյգուԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինԵս այստեղ ղեկավարն եմ․ Թրամփը ուշացումով է ժամանել G7-ի առաջնորդների հանդիպմանըՖրանսիան կոչ է արել մեծացնել աջակցությունը ՈւկրաինայինՄիացյալ Թագավորությունը պատրաստվում է նոր գագաթնաժողովիՈւկրաինան փորձում է ընդլայնել հակամարտության գոտին՝ ներառելով ամբողջ Եվրոպան․ ՀայդուկևիչԴե՛ գնացեք, բոլորը լավ տղա էին խաղում, ուզում էին իրենք առաջինը դևին սպանել․ Աղազարյան (տեսանյութ)Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «արդարացրել է» Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարվածներըՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էԹրամփը համոզված է, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը խաղաղություն են ցանկանում ՈւկրաինայումԶելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի ԼեհաստանԵվրոպական երկրները քննարկում են պաշտպանական ծախսերի ավելացումըԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալՊրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ)ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսելՖինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքըՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ ՇոյգուՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթումՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները կարող են Ուկրաինայում հակամարտությունը վերածել Եվրոպայում պատերազմի․ JWՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է
Ամենադիտված