«Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից և բանակից ոչինչ չհասկացողներով
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը կանդամակցի ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին՝ փոխարինելով Տիգրան Կարապետյանին։
Հիշեցնենք, որ սյունեցի Կարապետյանը պատերազմից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո վայր դրեց մանդատը։
Ուշագրավ է, որ Հայկ Կոնջորյանն «Իմ քայլի» այն պատգամավորներից է, որոնց՝ բանակում ծառայելու մասին կենսագրությունում ոչինչ չկա նշված։ Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից եւ բանակից ոչինչ չհասկացող անձանցով»: