Երեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասին Anthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներ Բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀ Բիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ Պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Չինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4% Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. Չալաբյան Անակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում 

«Ժողովուրդ». Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու հարց լուծել

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այնուհետեւ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Ապա մեծ շուքով հայտարարվեց, թե ՌԴ ու ՀՀ դատախազները ստորագրել են ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, մի փաստաթուղթ, որը ստորագրվում է միշտ ՌԴ-ի կողմից ԱՊՀ անդամ բոլոր երկրների դատախազությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է դատախազների եռակողմ հանդիպմանը, ապա, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձը կարեւոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման եւ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է նաեւ տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաեւ իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ դատախազը միայն լսողի դերում է եղել։ ՀՀ գլխավոր դատախազը երբ բարձրացրել է մեր ռազմագերիների հարցը՝ հետաքրքրվելով, թե ինչու են նրանց ահաբեկիչներ ճանաչել, ադրբեջանի դատախազը ասել է, թե նրանք իրենց մոտ հայտնվել են պատերազմի ավարտից հետո պայմանավորվածության խախտման արդյունքում, դրա համար էլ ռազմական հանցագործներ են եւ չեն վերադարձվելու: Խոսվել է նաեւ այլ «ռազմական հանցագործների» մասին՝ Արայիկ Հարությունյան, Ջալալ Հարությունյան, Սեյրան Օհանյան եւ այլք, որոնց նկատմամբ Ադրբեջանը արդեն միջազգային հետախուզում է հայտարարել, իսկ Հայաստանի դատախազությունը միայն ադրբեջանցի մի ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարել:

Սակայն այս հարցով էլ հնարավոր չի եղել ՀՀ եւ Ադրբեջանի դատախազների միջեւ ընդհանուր հայտարարի գալ: Ասել է թե՝ Արթուր Դավթյանը չի կարողացել ռազմագերիների եւ հայ նախկին ու ներկա զինվորականների հարցը լուծել՝ գոնե հետախուզումը հանելու մասով:

Իսկ ինչո՞ւ 90-ականների եւ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայ մի շարք ռազմական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարել նույն Ադրբեջանը։ Պարզվում է, որ այդ տարիներին ՀՀ-ից ՌԴ-ի միջոցով մեսիջ է ուղարկվել Ադրբեջանին, զգուշացրել են, որ եթե նման քայլ անեն, նույն պատասխանը կստանան Հայաստանից. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինտերպոլով կհետախուզվի եւ տեղաշարժի խնդիր կունենա: Այդպիսով, թեման փակվել է: Սակայն Հայաստանը՝ ի դեմս դատախազ Դավթյանի, չի կարողացել այնպիսի իրավական հավասարակշռություն ստեղծել, որ բարձրացված հարցերից գոնե մեկի ուղղությամբ լուծման աշխատանքներ ընթանան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում
Ամենադիտված