Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Axios. Թրամփը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ (տեսանյութ) Դե՛ գնացեք, բոլորը լավ տղա էին խաղում, ուզում էին իրենք առաջինը դևին սպանել․ Աղազարյան (տեսանյութ) Թրամփը համոզված է, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը խաղաղություն են ցանկանում Ուկրաինայում Պրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ) Էրդողանը հայտարարություն է արել. Քոչարյանի նկատմամբ քրգործ կհարուցվի՞ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիք են գնացել (տեսանյութ) ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին 

Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները. Սեյրան Օհանյան

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկրորդ բաց նամակով դիմել է ՀՀ դատախազությանը.

«Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցի հետ մեկտեղ շրջանառվել է Ադրբեջանի կողմից իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցը), ակնկալում էի բացատրություն, իրավաբանական պատասխան՝ սպառիչ և հստակ հղումներով։ 

Այնինչ ստացա քնարական զեղումներով, իրավական մասնագիտական հարթությունից դուրս, լղոզված մի շարադրանք, որտեղ երեք անգամ օգտագործվում է «տարակուսանք» բառը (հոմանիշներից մեկը՝ զարմանք), և հետևություն արեցի, որ պարոնայք դատախազները շատ զարմացած են։

Սակայն իրականում ոչ միայն դատախազության պատասխանը, այլև դատախազության գործունեությունն ինքնին այս դեպքում ոչ թե տարակուսելի է, այլ տարօրինակ: 

Պարզաբանեմ.
դատախազության պատասխանում պարունակում է հղում իրենց պաշտոնական հաղորդագրություններին, որում գնահատական են հնչեցրել Ադրբեջանի զինված ուժերի և այդ զինված ուժերում ներգրավված ահաբեկչական խմբավորումների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ կատարված մի շարք, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների վերաբերյալ: Ակնհայտ է, որ դատախազությունն ունի ավելի լայն լիազորություններ, քան հասարակական կազմակերպությունները, և բացի հաղորդագրություններ տարածելուց պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր: Մասնավորապես, եթե ՀՀ դատախազությունը իրապես հարուցել է քրեական գործեր պատերազմական հանցագործությունների առնչությամբ, ապա իսկապես տարօրինակ է, որ մինչև այսօր որևէ մեկը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, հատկապես նման գործողությունների հրաման տված պաշտոնատար անձինք չեն ներգրավվել որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ ևս չի հայտարարվել հետախուզում: Դատախազությունը պատերազմի ընթացքում տարածում էր լայնածավալ հաղորդագրություններ (Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում…), բայց արդյունքում ոչ միայն ադրբեջանցի ոչ մի հրամանատարի կամ ռազմաքաղաքական ղեկավարի պատասխանատվության չեն կանչել, այլև արդյունքում Ադրբեջանն է հետախուզում հայտարարում իմ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Այս հանգամանքը, իսկապես, տարօրինակ չէ՞, տարօրինակ է: 

Ես մասնակցել եմ ինչպես 1991-1994թթ․, այլև ապրիլյան պատերազմին, սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինները երբեք չեն հանդգնել ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս՝ հայտարարել հետախուզում: Իսկ այս 44-օրյա պատերազմից հետո, երբ ես և ամբողջ հայ ժողովուրդը պաշտպանում էինք մեր հայրենիքը ադրբեջանական ագրեսիայից, արդյունքում իմ և Արցախի ղեկավարների նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: 

Դատախազության պատասխանում նշվում է, որ ապօրինի հետախուզումների հարցը բարձրացվել է ՌԴ դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, դուք ընդունում եք, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, սակայն չի՞ բարձրացրել ապօրինի հետախուզումների հարցը և այդ մասին խոսել է միայն ՌԴ դատախազի հետ: Համաձայնեք, որ սա արդեն ոչ թե տարօրինակ է, այլ զավեշտ:  Այստեղ շատ հետաքրքիր է, եթե այդ հարցով չեն խոսել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, ապա ինչ ավելի կարևոր հարց կարող է լինել, բացի ռազմագերիների և ապօրինի հետախուզումների հարցը: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: 

Դատախազության գործունեության մեջ և պատասխանում կա մեկ օրինաչափություն: Օրինաչափությունն այն է, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Տարօրինակ չէ՞, ոչ սա օրինաչափ է: 

Իսկ ինչ վերաբերում է ինդուլգենցիային, ապա եթե դուք խորությամբ հասկանայիք այդ տերմինի իմաստը, չէիք օգտագործի, քանի որ դուք եք ձեր պաշտոնն ինքնին դիտարկում որպես ինդուլգենցիա՝ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելով և ապօրինի մեղադրանքներ կազմելով, ինչը, վստահ եղեք, ժամանակավոր է և կունենա իրավական հստակ ձևակերպումներ ապագայում: 

Եվ վերջապես, ափսոսում եմ, որ ՀՀ դատախազության գործունեությունը սահմանափակվում է իր կողմից տարածված հաղորդագրություններով, իսկ գործունեության արդյունավետությունը՝ այդ հաղորդագրությունների քանակով և ծավալով և ոչ թե իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հարթությունում հայ ռազմագերիների կամ ապօրինի հետախուզումների հարցերը փաստացի լուծելով: Ամո՛թ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Axios. Թրամփը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)Օրբան. ԵՄ-ն չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին պատերազմից և միգրանտներիցԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին ԱՄՆ-Իրան պատերազմի ժամանակ նրանց որդեգրած կուրսի համարՍթրեսի հաղթահարման կարևոր կանոններըԹրամփ. Իրանի հետ պատերազմի շարունակությունը հղի է տնտեսական աղետովՀրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըԹրամփ. ԱՄՆ-ը կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման վերաբերյալԳերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 16 ձյունագնաց (տեսանյութ)Մակրոնը ընդգծել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի պայմանները պահպանելու անհրաժեշտությունըՄիասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցումՉինաստանի ԱԳ նախարարը երկխոսությունը համարել է Իրանի և Միացյալ Նահանգների համար ճիշտ ընտրությունՀնդկաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպել են G7-ի շրջանակումՌուսաստանը հյուրընկալում է Հարավարևելյան Ասիայի երկրների առաջնորդներինԹրամփը բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հուշագրի մանրամասներըՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՌոնալդոն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստինԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարելՎերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայիՔրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվենԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ ԹրամփԿալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (տեսանյութ)ՄԱԿ-ը չի կատարել հացահատիկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ ՇոյգուԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինԵս այստեղ ղեկավարն եմ․ Թրամփը ուշացումով է ժամանել G7-ի առաջնորդների հանդիպմանըՖրանսիան կոչ է արել մեծացնել աջակցությունը ՈւկրաինայինՄիացյալ Թագավորությունը պատրաստվում է նոր գագաթնաժողովիՈւկրաինան փորձում է ընդլայնել հակամարտության գոտին՝ ներառելով ամբողջ Եվրոպան․ ՀայդուկևիչԴե՛ գնացեք, բոլորը լավ տղա էին խաղում, ուզում էին իրենք առաջինը դևին սպանել․ Աղազարյան (տեսանյութ)Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «արդարացրել է» Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարվածներըՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էԹրամփը համոզված է, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը խաղաղություն են ցանկանում ՈւկրաինայումԶելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի ԼեհաստանԵվրոպական երկրները քննարկում են պաշտպանական ծախսերի ավելացումըԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալՊրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ)ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսելՖինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքըՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ ՇոյգուՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում
Ամենադիտված