Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը 

Բնակարանում ինքնահրկիզված տղամարդը Այրվածքաբանության կենտրոնում մահացել է

Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է փոխանցվել ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը՝ հունիսի 15-ին ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարելու փաստով:

Այդ օրը, ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայությունից ստացված գրության համաձայն, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները այցելել են Սարյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվել է վտարման գործողություն:

Այդ ընթացքում, Երևանի բնակիչ, 62-ամյա Հակոբ Ս.-ն, իր վրա տարայով հրավառ հեղուկ է կցրել և ինքն իրեն հրկիզել, դրանից հետո այս ու այն կողմ է վազել և փաթաթվել նշված վայրում գտնվող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, 33-ամյա Կարեն Հ.-ին և Հարկադիր կատարման ծառայության աշխատակից, Երևանի բնակիչ, 38-ամյա Մանուկ Շ.-ին:

Ոստիկանության ծառայողներն ու ԴԱՀԿ աշխատակիցները կանխել են Հակոբ Ս.-ի գործողությունները, սակայն Կարեն Հ.-ն ու Մանուկ Շ.-ն,  մարմնի տարբեր մասերում ստացել են այրվածքներ և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հակոբ Ս.-ն էլ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա ունեցել է «ջերմային այրվածք՝ բոցով, 3-րդ աստիճանի, մարմնի մակերեսի ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հունիսի 16-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբ Ս.-ն «այրվածքային շոկ, սիրտանոթային անբավարարություն» ախտորոշմամբ մահացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվել հունիսի 17-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 14։00-ին, նշված հիվանդանոցից ոստիկաննության կենտրոնական բաժին հայտնել են, որ «աջ բազկի, ձախ նախաբազկի վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ և «աջ բազկի զույգ ծնկան հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 կին։

Հիվանդանոց  մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ պարզել էին՝ տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս-ն և 42-ամյա Քրիստինե Գ-ն։

Վերջիններս բժիշկներին հայտնել էին, որ իրենք մարմնական վնասվածքները ստացել են 2 օր առաջ իրենց տանը՝ ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից:

Այսօր ԴԱՀԿ ծառայությունը հանդես է եկել հերքումով:

«Այսօր մամուլում տարածված այն տեղեկությունը, թե «Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս.-ն և 42-ամյա Քրիստինե Գ.-ն, մարմնական վնասվածքներ են ստացել` իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից» իրականությանը չի համապատասխանում», հայտնում է ԴԱՀԿ ծառայությունը:

«15.06.2021 թ.-ին վտարման կատարողական գործողություններն իրականացվել են պարտապանների հետ միմիայն բացատրական աշխատանք կատարելու միջոցով և հարկադիր կատարողների կողմից որևէ տեսակի ֆիզիկական հարկադրանք չի կիրառվել։

Տեղեկացնենք նաև, որ կատարողական այդ գործողությունների իրականացման ժամանակ տեղում են եղել ոստիկանության աշխատակիցներ, պարտապան կողմի փաստաբանը և լրատվամիջոց։ Հարկադիր կատարողներն ամեն կերպ օժանդակել են պարտապաններին, այդ թվում՝ Լաուրա Ս.-ին և Քրիստինե Գ.-ին օգնել խնամքով հավաքել և անվնաս տեղափոխել իրենց գույքն ու անձնական իրերը։ Այդ ամենին ականատես են եղել ինչպես վերը նշված անձինք, այնպես էլ բազմաբնակարան շենքի մյուս բնակիչները՝ հարևանները։

Ավելին այդ օրը նշված կատարողական գործողությունների ընթացքում տվյալ բնակարան տանող միջանցքում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն օգնություն ցույց տալու ժամանակ տուժել են նաև Ծառայության ավագ հարկադիր կատարողն ու Ոստիկանության ծառայողը, որոնք ստացած այրվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, և այդ միջադեպից անմիջապես հետո տարածքում աշխատել են իրավապահ մարմիններ», -նշված էր ԴԱՀԿ հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներ
Ամենադիտված