Քվեարկությանը մասնակցել է ՔԿՀ-ներում ընտրության իրավունք ունեցող 812 անձ
Հասարակություն
2021 թվականի հունիսի 20-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2.019 կալանավորված անձ և դատապարտյալ, որոնցից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը (ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 10-ի N 140-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվել է՝ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ժամը 11։00-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ժամը 12։00-ին, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց», «Սևան», «Հրազդան», «Արթիկ», «Վանաձոր», «Կոշ», «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում՝ ժամը 15։00-ին։
Ժամը 15։00-ի դրությամբ քվեարկության են ներկայացել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրության իրավունք ունեցող 251 անձ։
Թարմացում.
Ժամը 17:30-ի դրությամբ քվեարկության են ներկայացել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրության իրավունք ունեցող 720 անձ։
Թարմացում.
Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկության են ներկայացել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրության իրավունք ունեցող 812 անձ։
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում հաղորդումներ կամ ահազանգեր չեն ստացվել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից