Արմեն Սարգսյանն ընդունել է ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին
ՀասարակությունՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին:
Նախարարի պաշտոնակատարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:
Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում միջազգային և տեղական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից