Երեք օր առաջ վթար է եղել, հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում. մինչև օրվա վերջ ջուրը կմիացվի
Հասարակություն
Բնակիչների կողմից բարձրացրած խնդիրն իսկապես արդարացված է։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի ջրօգտագործողների կոմիտեի տնօրեն Արամ Սարգսյանը, ով հանդիպման էր եկել Երևան-Արմավիր ավտոճանապարը փակած բնակիչների հետ։
«Երկու օր ջուր չունենք։ Պատճառն այն է, որ Սևան-Հրազդան ջրանցքով ջուր ենք ստանում, որը գալիս է նաև Երևանի միջով՝ Մալաթիայի հատվածում։ Երեք օր առաջ վթար է եղել, ինչի հետևանքով ջուրը լցվում է բնակարաններ, ընդհուպ մանկապարտեզ։ Արդեն երկրորդ օրն է, որ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Հենց հիմա այնտեղից եմ գալիս, մինչև օրվա վերջ աշխատանքները կավարտվեն և ջուրը կմիացվի»,-ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ միակ խնդիրը դա է։
Նրա խոսքով ջրանցքը շահագործման ենթակա չէ այս պահին, որովհետև Մալաթիայի հատվածում բնակարաններ են լցվում։ Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ մինչև օրվա վերջ ջուր կլինի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից