Մանկապարտեզներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքներն արգելված են. փոխքաղաքապետ
Հասարակություն
Երևանի համայնքապատկան մանկապարտեզներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքներն արգելված են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմյանը։
Նա հայտնել է, որ երեխաների համար միանման հագուստներ գնելու կամ որևէ այլ նպատակով դրամահավաք իրականացվելու մասին բոլոր ահազանգերը կուսումնասիրվեն և համապատասխան արձագանք կստանան:
«Այս հարցում ակնկալում ենք ծնողների համագործակցությունը»,- ընդգծել է փոխքաղաքապետը:


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է