«Բարսելոնան» որոշել է՝ ով կկրի Մեսսիի մարզաշապիկը
Սպորտ
«Բարսելոնան» թիմը լքած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տասներորդ համարը փոխանցել է իսպանացի ֆուտբոլիստ Անսու Ֆատիին, հայտնում է «կապտանռնագույնների» կայքը:
«Բարսելոնայում» տասներորդ համարը պատկանել է նաև բրազիլացի ֆուտբոլիստներ Ռոնալդինյոյին և Ռիվալդոյին: Նախկինում Ֆաթին կրել է 22 և 17 համարները։
«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Մեսսին, ով իր ողջ հասուն կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», օգոստոսի 10-ին պայմանագիր կնքեց «ՊՍԺ»-ի հետ:
Ֆատին «Բարսելոնայի» շրջանավարտ է: Ակումբի հիմնական թիմի կազմում 18-ամյա խաղացողը անցկացրել է 43 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ: Այս պահին կիսապաշտպանը, որը վնասվածքի պատճառով չի խաղացել 10 ամիս, վերականգնողական փուլում է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան