Քսենիա Սոբչակը Մորգենշտերնի հարսանիքին սկանդալ է սարքել ոստիկանության հետ
ԱյլՋերմանավը, որում եղել են ռեփեր Մորնեգնշետրնի եւ նրա հարսնացուի՝ Դիլարայի հարսանիքի հյուրերը, կանգնեցրել է ջրային ոստիկանությունը։ Տեսանյութը հրապարակել է Super.ru-ի Telegram-յան ալիքը։
Կադրերում երեւում է, թե ինչպես է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նկարահանում ոստիկանության աշխատակիցներին, որոնք ջերմանավը կանգնեցրել են աղմուկի եւ գետում վարելու կանոնները խախտելու պատճառով։ Հեռուստահաղեորդավարուհին սկանդալ է սկսել իշխանության ներկայացուցիչների հետ, քանի որ հյուրերին մոտ 15 րոպե չէին թողնում։
«Ի՞նչ պատճառով դուք իրավունք ունեք ինչ-որ մեկին ինչ-որ տեղ չթողնել առանց խախտման։ Դուք մեզ չէիք թողնում։ Ի՞նչ պատճառով։ Դուք գիտե՞ք, որ խախտում եք Ռուսաստանի Դաշնության օրենքը»,- ոստիկանության աշխատակիցներին հարցրել է Սոբչակը։