Վիկտորիա Բեքհեմը հրապարակել է ամուսնու կիսամերկ լուսանկարը
Այլ47-ամյա երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմի Instagram-ը լի է ընտանեկան ջերմ լուսանկարներով և նոր հավաքածուի վրա կատարված աշխատանքի արդյունքներով: Բայց երբեմն հանդիպում են նաև գայթակղիչ կադրեր: Օրինակ, այս անգամ աստղին հաջողվել է անակնկալի բերել իր ամուսնուն` Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմին:
Վիկտորիայի ինստագրամյան էջում հրապարակված կադրում 46-ամյա ֆուտբոլիստը պատկերված է լողավազանում արևայրուք ընդունելիս, իսկ ահա նրա լողազգեստը փոքր-ինչ իջել է` մերկացնելով վերջինիս հետույքը:
«Կարող եք շնորհակալություն չհայտնել», - հրապարակմանը կից կատակել է երգչուհին և մեկնաբանություններում արժանացել բազմաթիվ շնորհակալական խոսքերի: