«Ուրիշ ոչինչ պետք չի լիարժեք հանգստի համար»․ Լուսինե Թովմասյանը՝ կիպրոսյան հանգստի մասին
Ժամանց
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմաիչ կերպարում։
«Ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ Կիպրոսի հանգստի մասին։
Արդեն երկրորդ տարին է, ինչ գալիս ենք Կիպրոս և վարձակալում ենք բնակարան, որովհետև շատ մոտ է ( թռիչքը տևում է 2 ժամ )։ Ծովը ուղղակի հրաշալի է։ Երեխաների հետ և հատկապես փոքրերի, ավելի հարմար է բնակարանում անցկացնել մեկ ամիս հանգիստը քան հյուրանոցում։ Այստեղ պատրաստում ենք, խաղում ենք, լվանում ենք հենց այնպես, ինչպես տանը։
Ծովը բնակարանին շատ մոտ է. փողոցը անցնում ես և արդեն ափին ես։ Կողքին մեծ սուպերմարկետ կա, որտեղից կարող ես գտնել ամեն ինչ թարմ։ Մի խոսքով ամեն ինչ շատ հարմարավետ է։ Հավատացեք ուրիշ ոչինչ պետք չի լիարժեք հանգստի համար»։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար