Երիտասարդը բողոք է ներկայացրել ոստիկանություն և հայտնաբերել, որ ինքը մահացածների ցուցակում է
ԱշխարհՄալայզիայում տղամարդը բողոք է ներկայացրել ոստիկանություն և իմացել, որ ինքը մահացածների ցուցակում է, գրում է LADBible-ը։ Սխալմունքը պայմանավորված է եղել փաստաթղթերում առկա սխալով։
71-ամյա Լու Չունը պատմել է, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, երբ հայտնաբերել է, որ կորցրել է կարևոր փաստաթուղթ: Տղամարդը հույս է ունեցել, որ ոստիկանությունը կօգնի իրեն գտնել կորուստը, բայց փոխարենը նա տեղեկացել է, որ ինքը մահացածների ցուցակում է:
«Ես այսքան տարի աշխատել եմ թաղման բյուրոյում, բայց երբեք չեմ մտածել, որ մահացածների ցուցակում կհայտնվեմ», - կատակել է Լոուն:
Այժմ մալայզիացին փաստաբանի հետ փորձում է ուղղել այդ սխալն ու կրկին հայտնվել «ողջերի» ցուցակում։ Նրա բանկային հաշիվները կարող են սառեցվել, և նա կարող է մնալ առանց գոյատևման միջոցների։