Սանկտ Պետերբուրգում հայտնաբերել են պոռնոդերասանուհու դի (լուսանկարներ)
ԱյլՍանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է սոցիալական ցանցերի համար անկեղծ տեսանյութեր նկարահանած բլոգերի մարմինը։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը։
Նշվում է, որ նրա ընկերուհին դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ 26-ամյա աղջիկը կորել է։ Նույն օրը ոստիկանները նրա դին հայտնաբերել են Հարավային խճուղու տան բնակարանում։
Սպանության մեջ կասկածվողը բլոգերի սենյակակիցն է։ Նախնական տվյալներով՝ նա ննջասենյակում դանակի մի քանի վիրավորում է հասցրել աղջկան, ապա դին տեղափոխել լոգարան։
Երիտասարդը հետախուզման մեջ է: Հայտնի է, որ ավելի վաղ նա քրեական հետապնդման էր ենթարկվել գողության և զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Մինչ ոստիկանությունը փնտրում է տղային, նա աղջկա սոցցանցերի էջերում հրապարակումներ է կատարում։ Միևնույն ժամանակ, զոհի ինստագրամյան էջում մնացել է մարգարեական գրառումը` «Կարո՞ղ ես ինձ սպանել, խնդրում եմ»: