Ամերիկացի զբոսաշրջիկին բռնաբարել են Փարիզի կենտրոնում գտնվող հասարակական զուգարանում
ԱյլՖրանսիայում տեղի 23-ամյա բնակչին կասկածում են ԱՄՆ-ից 27-ամյա զբոսաշրջիկի բռնաբարության մեջ։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի զբոսաշրջային թաղամասի կենտրոնում՝ Սենի ափին։ Ուշ երեկոյան կինն իր ընկերոջ հետ շրջում էր քաղաքում՝ Աստվածամոր տաճարի մոտ։ Ինչ-որ պահի ամերիկուհին գնացել է Լուի Ֆիլիպ կամրջի մոտ գտնվող հասարակական զուգարան ու երկար ժամանակ չի վերադարձել։
Հետո նրա ուղեկիցը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, և գնացել է ստուգելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Տղամարդը մտել է զուգարան և լսել լացի ձայն, իսկ հետո պարզել, որ իր ընկերուհուն բռնաբարում են։
Շուտով անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները ձերբակալել են տղամարդուն։ Ձերբակալվածը հարցաքննության ժամանակ հերքել է ամեն ինչ և ասել, որ կինը դեմ չէր և տվել էր իր համաձայնությունը։
Տուժածն անմիջապես հոսպիտալացվել է։ Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո նա ընկերոջ հետ վերադարձել է ԱՄՆ։