Նյարդաբանը ձեռքերի ու ոտքերի թմրությունն անվանել է վտանգավոր հիվանդության ախտանիշ
ԱյլՁեռքերի և ոտքերի թմրությունը կարող է լինել այնպիսի վտանգավոր հիվանդության ախտանիշ, ինչպիսին է Գիյեն-Բարեի համախտանիշը, ասել է բժիշկ-օստեոպաթիկ, նյարդաբան Ալեքսանդր Եվդոկիմովը։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա նշել է մարմնում նման զգացողությունների այլ պատճառները:
Նյարդաբանի խոսքով՝ վերջույթները կարող են թմրել մի քանի պատճառներով, որոնցից առաջինը անեմիան է։ Եվդոկիմովը բացատրել է, որ երկաթի դեֆիցիտի պատճառով ձեռքերը, ոտքերը և մարմինը կարող են թմրել։ Բացի այդ, շարունակել է նա, նմանատիպ զգացողություններ կարող են առաջանալ նյարդաթելերի վնասման ֆոնին կամ դրանց սեղմվելու դեպքում, օրինակ՝ աճուկային ճողվածքի կամ միջողնային սկավառակի ճողվածքի դեպքում։ «Այս դեպքում կարող են ի հայտ գալ այլ ախտանիշներ՝ անշարժացում և ցավ»,- հավելել է նա։