Մաքսիմ Գալկինն Ալլա Պուգաչովայի հետ արխիվային լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներՄաքսիմ Գալկինը, ով այժմ Ալլա Պուգաչովայի և իերնց երեխաների հետ ապրում է Լատվիայում, Instagram-ում կիսվել է կնոջ հետ արխիվային լուսանկարով։
«Մոտ 20 տարեկան այս լուսանկարն արվել է լիտվացի հայտնի լուսանկարիչ Algimantas Aleksandravičius-ի կողմից։ Այդպես նա տեսավ մեզ։ Մի քանի օրով մեկնել եմ, և արդեն կարոտում եմ»,- կադրին կից գրել է Գալկինը:
Մի քանի ժամ անց Պուգաչովան «պատասխանել է» նրան՝ տեղադրելով Բալթիկ ծովի ափով զբոսնելիս արված տեսանյութ՝ երեխաների հետ։
«Երբ հայրիկը բացակայում է, նա անհանգստանում է մեզ համար: Որտե՞ղ ենք մենք: Ինչպե՞ս ենք այնտեղ: Մի անհանգստացիր սիրելիս, մենք լավ ենք»,- երգչուհին մակագրել է հոլովակը։