«ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ պատերազմ, բայց...». Պենտագոնի ղեկավար
Աշխարհ«ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի դեմ պատերազմի, բայց կշարունակի հավատարիմ մնալ հավաքական անվտանգության սկզբունքին»,- այս մասին Լատվիայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Նա նշել է, որ դաշինքի նորացված դիրքորոշումը պարզապես արտացոլում է հինգերորդ հոդվածի նկատմամբ անսասան ու հանդիսավոր հավատարմությունը։
«ՆԱՏՕ-ի մեկ դաշնակցի վրա հարձակումը հարձակում է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների վրա»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ համաշխարհային քաղաքականության ներկա իրավիճակը դաշինքից պահանջում է ավելի արագ և հուսալի արձագանքել մարտահրավերներին։