ԱՄՆ-ի պայքարը 1,4 միլիարդ չինացիների դեմ՝ լավ բանի չի հանգեցնի. Պեկինը զգուշացնում է
ԱշխարհԿանխամտածված սադրանքը, ինչպես նաև ստանձնած պարտավորությունները չկատարելն ավելի են խաթարել Պեկինի վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ:
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Նրա պնդմամբ, Վաշինգտոնի պայքարն ընդդեմ 1,4 միլիարդ չինացիների, «ոչ մի դեպքում լավ բանի չի հանգեցնի»: Բացի այդ, դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանի պատասխանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի այցին՝ հիմնավոր է, ռացիոնալ, անհրաժեշտ և տեղին:
«Թայվանական նեղուցի ստատուս-քվոն ոչ թե Չինաստանն է փոխում, այլ Միացյալ Նահանգները, փորձելով Թայվանի օգնությամբ կառավարել Չինաստանին», - նշել է Վան Ին: