Ուկրաինան աստիճանաբար խզում է կապերը Բելառուսի հետ
ԱշխարհԿիևը խզել է Ուկրաինայի և Բելառուսի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիրը, հայտնում է Lenta.ru-ն:
«Իրավիճակի արմատական փոփոխությամբ պայմանավորված՝ Ուկրաինայի նախարարների կաբինետը հայտարարում է Ուկրաինայի և Բելառուսի հանրապետությունների ՆԳ նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիրը չեղյալ համարելու մասին»,- ասվում է Կիևի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երկու երկրների ՆԳՆ-ների համագործակցության պայմանագիրը կնքվել է 1992 թ. մարտի 6-ին:
Ավելի վաղ, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան նախազգուշացրել էր, որ Կիևը կխզի Մինսկի հետ կապերը, եթե Բելառուսը ներխուժի իր երկրի տարածք: