90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրից Պեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասին ԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ 2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել 

Մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ ծանր հետևանքներ ունեցող հանցավոր անգործության համար. Հակոբ Ճաղարյան

Բլոգոսֆերա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի՝ երեկ տեղի ունեցած պայթյունին ու դրա ողբերգական հետեւանքներին, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տվել հանցագործության մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ես հասկանում եմ, որ գրառումս պայթյունի նպատակի, կազմակերպման, հետեւանքների հետ կապ չունի: Բայց անկախ այդ ամենից, պայթյունը փաստ է, իսկ նրա հետեւանքների հնարավորինս արագ դադարեցումը, եւ ավելի շատ վնասներից խուսափելը պետության պարտականությունն է:

Իսկ դրա համար`

2019 թ. Հունիսին ես` այդ պահին ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանս, հասկանալով ավիացիայի կիրառման կարեւորությունն ու օգտակարությունն   արտակարգ իրավիճակներում,  փնտրել, եւ գտել եմ   ՀՀ համար լավագույն ուղղաթիռների տարբերակը,  եւ նրանց ձեռքբերման հնարավորությունն արտադրողից ընդամենը $300.000 ամեն մեկի համար:

Խորհրդակցելով  ամբողջ պատերազմը թռած  ուղղաթիռների  հրամանատարների, Խանփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի օդաչուների, ուղղաթիռը  սպասարկող ինժեներական անձնակազմի հետ, հավաստագրել ենք, որ ուղղաթիռներն իրենց տեխնիկական տվյալներով, ամբողջությամբ  համապատասխանում  են ՀՀ աշխարհագրական պայմաններում հրդեհաշիջման, սանիտարական, Վթարա-փրկարարական, Գյուղատնտեսական, եւ ցանկացած այլ աշխատանքների ներկայացվող պահանջներին`

Աշխատանքային բարձրությունը - մինչեւ 4.000մ (Արագածի բարձրությունը)

Օդի ջերմաստիճանի +/- 40 պայմաններում:

Դրանից հետո ես հանդիպել եւ խորհրդակցել եմ այն ժամանակ դեռեւս ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ով նույնպես, հասկանալով առաջարկիս կարեւորությունը,  անվերապահորեն ընդունել է նման ուղղաթիռների անհրաժեշտությունը վերը նշված ոլորտներում :

Որից հետո ծրագիրը իմ եւ պ-ն Ցոլակյանի  կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքում`

Ես որեւէ պատասխան չեմ ստացել:

Ֆելիքս Ցոլակյանին ավիացիայի հզոր մասնագետ Փաշինյանի կողմից ՀՊԱՆՑԻԿ ասվել է, որ ուղղաթիռները հին են եւ ուկրաինական, եւ նպատակահարմար չէ նրանց ձեռքբերումը:

Ամենայն հավանականությամբ նրա խորհրդատուները երիտօլիգարխ Քովիդի պարետ, համատեղության կարգով կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաեւ Երեւանի  նախկին գլխավոր շուն ստերջացնողը, եւ լոուքոստերով Միլան սուրճ խմելու թռիչքների  ջատագով օրիորդն են եղել:

Էն դեպքում, երբ ուղղաթիռները ՄԻ-2 տիպի լրիվ նոր, (մասնագետների համար) glass cockpit տարբերակով, կոմպոզիտ վինտերով, հզորացված շարժիչներով, Ուկրաինայի կողմից (օդանավեր արտադրող երկրի) սերտիֆիկացված էին որպեզ ՆՈՐ տիպ`  Mi-2AM-1  (սա նույնպես մասնագետների համար):

Հավելվածում կգտնեք տվյալները:

Այս գրառումով չեմ անդրադառնա Պայթյունների  եւ նրանց հետեւանքների, կազմակերպիչների, ԱԱԾ անգործության,  քաղաքական ասպեկտին:

Այս գրառումը միայն  փրկարարական աշխատանքների մասնագիտական կազմակերպումը նպատակաուղղված  տապալելու  մասին է:

Քանի՞ կյանք կարող էր փրկվել, եւ քանի՞ անգամ արագ կդադարեցվեր արդեն 24 ժամ անց, բայց դեռեւս շարունակվող հրդեհը, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը դեռեւս 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրեր (3 ուղղաթիռի համար) հրշեջ եւ փրկարարական աշխատանքների  կազմակերպման անհրաժեշտության հրամայականին:

Ընդգծեմ, որ ամեն ուղղաթիռի գինը փոխվարչապետի վերելակի  վերանորոգման գնին է,  պետական ապարատին տրվող  ամենամսյա  պարգեւավճարների քառորդից քիչ, պատերազմի օրերին կառուցվող ավտոպարկի դարպասի ու անցակետի արժեքին.... 

Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ծանր հետեւանքներ ունեցող  հանցավոր  անգործության համար:

Թող դա չլինեյին իմ առաջարկած, գործող սանիտարական ուղղաթիռին իրենց բեռնատարողության հնարավորություններով 5 անգամ, եւ 1 ժամվա թռիչքի արժեքով 3 անգամ գերազանցող ուղղաթիռները: Թող լիներ  ավելի ձեռնտու,  ավելի թանկ, ավելի կատարյալ, ավելի ժամանակակից տեխնիկա:

Բայց լիներ մի բան: Որի մասին քեզ զեկուցում են քո ավիացիայի հարցերով խորհրդականն ու քո կառավարության Արտակարգ Իրավիճակների Նախարարության ղեկավարը միասին, քննարկած, հաշվարկած, համաձայնեցված:

Բայց երբ իռլանդական ավիաընկերությանը 5 մլն եվրո անվարձահատույց, իր երկրի շուկա մուտք գործելու համար տրամադրող երկիրն իր ազգային անվտանգության վրա չի ծախսում գոնե 1 մլն ԱՄՆ դոլլար, ես պնդում  եմ, որ կառավարիչն  ու իր խումբը հանցագործ են:

Հաջորդ գրառմանս փաստերով կներկայացնեմ աշխարհի լավագույն (առանց չափազանցման) հրդեհաշեջ մեքենաների, նրանց գնի, ձեռքբերման հնարավորությունների, արտակարգ իրավիճակների պարագայում անհապաղ գործող համակարգի, եւ նմանատիպ  առաջարկները, որոնք նույնպես արվել են քայլիչ թափառաշրջիկին, եւ որոնց  նույնպես ոչ մի արձագանք չի հետեւել նրա կողմից»,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ)
Ամենադիտված