Տարբեր ԲԿ-ներում գտնվող մեր համաքաղաքացիների վիճակը բավարար է գնահատվում. Ավանեսյան
Բլոգոսֆերա
Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն:
Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին....Համբերություն բոլորիս...
Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու եւ անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար»,- գրել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)