«Թալիբանին» թողեցինք աշխարհի լավագույն՝ 85 միլիարդ դոլար արժողությամբ զենքը. Թրամփը ափսոսում է
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանից հեռանալուց հետո ամերիկյան զինվորականները թալիբներին թողեցին «աշխարհի լավագույն զենքերը, որոնց արժեքը գերազանցում է 85 միլիարդ դոլարը»։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունն անվանել է «աղետ» և «ամենամոթալի, ոչ կոմպետենտ ու նվաստացուցիչ իրադարձությունն ԱՄՆ-ի պատմության մեջ», գրում է ՌԻԱ Նովոստին։
«Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ուղեկցվել է 13 ամերիկացի զինծառայողի մահով»,-ափսոսանքով նշել է ԱՄՆ նախկին նախագահը։
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբները հարձակում սկսեցին Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և 16-ին հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը։ Այսպիսով՝ ավարտվեց Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության գրեթե 20 տարին: