Գյումրիում նույնպես ահազանգ է եղել պայթուցիկ նյութի վերաբերյալ. Sputnik Արեմենիա
Արտակարգ Պատահար
Գյումրիում նույնպես ահազանգ է եղել պայթուցիկ նյութի վերաբերյալ, հայտնում է Sputnik Արեմենիան: Ահազանգը ստացվել է Գյումրու տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկի տեղադրման մասին:
Ինչպես Sputnik Արեմենիային տեղեկացրեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը այս պահին տարածքը սահմանազատված է և սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ երեկ ևս ահազանգ եղել է նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, բայց պարզվել է, որ ահազանգը կեղծ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)