Հացահատիկային համաձայնագրի իրականացումը շարունակվում է առանց խնդիրների. Չավուշօղլու
Թուրքիա«Հացահատիկի տեղափոխման համաձայնագիրը» շարունակվում է առանց որևէ խնդրի:
Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Լատվիայի իր գործընկեր Էդգար Ռինկեվիչի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը՝ կանխելու այս գործընթացի սառեցումը:
Բացի այդ, Չավուշօղլուն հիշեցրել է, որ ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո Անկարայի դիրքորոշումն Ուկրաինային աջակցելու հարցում անփոփոխ է: