Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողություն է սկսել՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. Պուտին
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է, որ Ուկրաինայում հատուկ գործողություն անցկացնելու որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Դիմումի տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Այս գործողության նպատակները հստակ սահմանված են՝ դա Ռուսաստանի և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, Դոնբասի բնակիչներին ցեղասպանությունից պաշտպանելը»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտնել էր, որ 35 երկրների պաշտպանության նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայի անվտանգության համաժողովին։ Ֆոմինը մանրամասնել էր, որ համաժողովին անմիջականորեն կժամանեն 25 նախարարներ, 10-ը կմասնակցեն տեսակապով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն