Պատերազմը «շատ թանկ» է նստում. Ուկրաինայում նշել են ահռելի ծախսերի մասին
ԱշխարհՈւկրաինական բանակին ֆինանսավորելու համար ամեն ամիս ծախսվում է 130 միլիարդ ուկրաինական գրիվեն (մոտ 3,5 մլրդ ԱՄՆ դոլար):
Այս մասին ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:
Նրա խոսքով, պատերազմը «շատ թանկ» է նստում Ուկրաինայի վրա. քանի որ ամեն ամիս երկիրը դրա վրա ծախսում է ավելի քան 3,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընդ որում, այդ միջոցները տրամադրվում են պետբյուջեից, ընդգծել է Ժելեզնյակը:
Պատգամավորի կարծիքով, թեև միջազգային գործընկերները զենք են տրամադրում Կիևին, նրանք, այդուհանդերձ չեն ֆինանսավորում ուկրաինական բանակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: