Բաքվի նոր հիստերիան. Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Բերձորի հրդեհներին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Բերձորի, Աղավնոյի և Սուսի անտառներում բռնկած հրդհեհների մասին տեղեկություններին:
«Տեսեք, թե ինչ են թողնում հայերը Բերձորում, Աղավնոյում և Սուսում իրենց հեռանալուց հետո:
Քանդվում և այրվում են տներ, վառվում են անտառներ, լուրջ վնաս է հասցվում բնությանը, վերացվում են մի շարք ենթակառուցվածքներ:
Այսպե՞ս է Հայաստանը պատրաստվում խաղաղության»,- թվիթերյան իր բլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: