Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Երևանում տեղի ունեցած պայթյունից տուժածներին․պատրիարք Կիրիլ
Արտաքին Քաղաքական
Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանում տեղի ունեցած պայթյունից տուժածներին։ Այս մասին ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ պատրիարք Կիրիլի ցավակցական ուղերձում՝ ուղղված ՀՀ վարչապետ Փաշինյանին։
«Ռուս ուղղափառ եկեղեցին՝ ի դեմս Երևանի հայոց թեմի եկեղեցականների և աշխարհականների, պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասված է ուղերձում։
Ռուս պատրիարքը նաև իր ցավակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)