Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Հասարակություն
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)