Եթե ՆԱՏՕ-ն հարձակվի Ղրիմի վրա, Ռուսաստանը կպատասխանի Լոնդոնի հրթիռակոծմամբ
Համաշխարհային ՄամուլԵթե Հյուսիսատլանտյան դաշինքը որոշի ռազմական ագրեսիա ցուցաբերել՝ հարձակում իրականացնելով Ղրիմի վրա, Ռուսաստանի Դաշնությունը անմիջապես կպատասխանի։ Այս մասին հայտնում է Sina պորտալը։
Ըստ թերթի դիտորդի՝ Մոսկվան օպերատիվ կերպով կպատասխանի հարձակմանը` հրթիռային հարձակում իրականացնելով Լոնդոնի վրա։
«Երբ ՆԱՏՕ-ն հարձակվի Ղրիմի վրա, դա հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն, և Մոսկվան անմիջապես հրթիռներ կարձակի Լոնդոնի վրա՝ աշխարհին ցույց տալու իր զայրույթի հետևանքները», - կարծիք է հայտնել չինացի հոդվածագիրը:
Նյութում ուշադրություն է հրավիրվում նաև այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները կանխում են ուկրաինական ճգնաժամի լուծումը։
Միաժամանակ, հեղինակը հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները տեղյակ են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետապնդած նպատակներին և պատրաստ են հակազդել դրանց։