Ուկրաինայի ԱԳ նախարարը պատմել է՝ ինչպես է իր ընտանիքը շների հետ լքել է երկիրը
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում խոստովանել է, որ «իր ընտանիքը լքել է երկիրը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո»։ «Փետրվարի 24-ի՝ լույս 25-ի գիշերը հասա Ուկրաինայի սահման: Այնտեղ էին երեխաներս, ծնողներս, շները։ Բոլորին գրկեցի ու համբուրեցի։ Ես մտա Ուկրաինա, նրանք հեռացան Ուկրաինայից»,- խոստովանել է Կուլեբան։