Pfizer-ի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով` մոտ չորս պատվաստումից հետո
ԱշխարհԱմերիկյան Pfizer դեղագործական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան, որը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չորս անգամ, վարակվել է քովիդով։ Այս մասին նա հայտնել Է Twitter-ի իր էջում։
«Կցանկանայի տեղեկացնել, որ կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է։ Ուրախ եմ, որ Pfizer-BioNTech պատվաստանյութի չորս չափաբաժին եմ ստացել, ինձ լավ եմ զգում, շատ թույլ արտահայտված ախտանիշեր ունեմ»,- գրել է Բուրլան։
Հաղորդվում է, որ նա ինքնամեկուսացվել է և սկսել է ընդունել Paxlovid դեղամիջոցը։