«Կրակի երկիրը»՝ «կրակի մեջ». Ադրբեջանում 3-րդ օրն է չեն կարողանում մարել հրդեհները
ԱդրբեջանԱդրբեջանում արդեն 3-րդ օրն է՝ ինչ այդ երկրի մի քանի շրջաններում պայքարում են լեռնային և անտառային հատվածներում ահագնացող հրդեհների դեմ:
Խոսքը, մասնավորապես, Գաբալայի, Շաբրանի, Ղուբայի և Սիազանի շրջանների մասին, փոխանցում է ԱՊԱ-ն:
Մի քանի բնակավայրերում հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը, բայց դրա տարածմանը նպաստում են եղանակային և տեղանքային անբարենպաստ պայմանները:
Ավելի վաղ, հաղորդվել էր հրդեհների հետևանքով տուժածների, ինչպես նաև դրա պատճառած վնասների մասին: