Միջազգային սկանդալ. Ավստրալիան Ռուսաստանից ետ է վերցրել իր հողատարածքը
Աշխարհ
Ավստրալիան Ռուսաստանից ետ է վերցրել այն հողատարածքը, որը ժամանակին վարձակալությամբ հանձնել էր ռուսական կողմին՝ ՌԴ դեսպանատան նոր շենքի կառուցման համար:
Այս մասին հայտարարություն է տարածել Ավստրալիայի հողային ռեսուրսների կառավարման և ծրագրման ազգային վարչությունը:
Ավելի վաղ, Ռուսաստանը թույլտվություն էր ստացել՝ Կանբերայի հողատարածքներից մեկի վրա կառուցելու ՌԴ դեսպանատան նոր շենքը: Նման արտոնագիր տրվել էր 2008 թվականին, իսկ բուն շինթույլտվության ժամկետ նշվել էր 2011 թվականը: Պայմանագրի համաձայն, ՌԴ-ն պարտավորվել էր շինարարությունն ավարտել երեք տարում, մինչդեռ նախագիծն այդպես էլ չի իրականացվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)