Չէի ուզում մարդիկ արտագաղթեին. Զելենսկին՝ պատերազմի մասին ժողովրդին չզգուշացնելու մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդարացրել է իր այն քայլը, թե ինչու է նախքան ՌԴ-ի հետ պատերազմը հրաժարվել այս մասին բացեիբաց խոսել ժողովրդի հետ:
Չէի ցանկանում բնակչության շրջանում խուճապ առաջացնել, նշել է Զելենսկին Washington Post-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, դեռևս 2021 թ. աշնանը ԱՄՆ-ն զգուշացրել է իրեն նախապատրաստվող հարձակման մասին, սակայն ուկրաինական իշխանությունները ցանկացել են խուսափել տնտեսական կոլապսից և մարդկանց զանգվածային արտագաղթից: