Սահակաշվիլին Ուկրաինայում «պայքարին մասնակցելու» ցանկություն է հայտնել
Համաշխարհային ՄամուլՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով այժմ բանտարկված է իր հայրենիքում, ասել է, որ կցանկանար «մասնակցել պայքարին» Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես բանտարկյալ եմ, բանտարկյալ Վրաստանում, բայց իմ սիրտը Ուկրաինայում է։ Ես ազատություն եմ ուզում Ուկրաինայի համար և ուզում եմ անմիջականորեն մասնակցել պայքարին, և վստահ եմ, որ ուկրաինացիները չեն լքում իրենց ժողովրդին և կհիշեն ինձ»,- իր ուղերձում ասել է վրացական պետության նախկին ղեկավարը։
Ինչպես հայտնի է, Սահակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նա մի շարք քրեական գործերով մեղադրյալ է։