Թայվանի շուրջ Չինաստանի և ԱՄՆ-ի հնարավոր առճակատումը կվատթարացնի տնտեսության իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Թայվանի շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առճակատումը կհանգեցնի տնտեսական իրավիճակի վատթարացման։
«Եթե ամերիկացիները ցանկանում են լուրջ առճակատում Չինաստանի հետ, ապա տնտեսության վիճակը անխուսափելիորեն կվատթարանա, քանի որ Չինաստանը համաշխարհային տնտեսական տերություն է, որը համեմատելի է ԱՄՆ-ի տնտեսության հետ, և այստեղ ամերիկացիների համար շատ-շատ դժվար կլինի»,- ասել է Բիրիչևսկին։
Կղզու շուրջ իրավիճակը սրվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո։ Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն էր Թայվան 1997 թվականից ի վեր։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը փորձում է Պեկինին հավաստիացնել «մեկ Չինաստանի» քաղաքականությունը, սակայն հրաժարվել է ստանձնել այցի պատասխանատվությունը՝ պատճառաբանելով, որ Փելոսին ինքն է որոշումներ կայացնում։