ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
ՎրաստանՀայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ:
«Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ բարեկամներին»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում: