Զելենսկու խորհրդականը քննադատել է ուկրաինացիներին ռուսների նկատմամբ ատելության համար
ԱշխարհՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը քննատադել է ուկրաինացիներին ռուսների նկատմամբ տածած ատելության համար։
Այդ մասին նշված է Արեստովիչի տելեգրամյան ալիքում։
Ուկրաինայի ղեկավարի խորհրդականի խոսքով, «թույլերը կայացնում են ամենապարզ որոշումները»։
«Դժվար է հասկանալ նրբությունները, ամենից հեշտը ատելն ու մերժելն է։ Ձեր թուլությունը հազարավոր մարդկանց կորուստն է, ներքին, թե արտաքին ճակատում, բելառուսներ և ռուսներ, շարքային զինծառայողից մինչև մասնագետներ ու միլիոնատերեր», -գրել է Արեստովիչը։
Նրա բնորոշմամբ, «խելացիները դաշնակիցներ են փնտրում, հիմարները՝ վանում են բարեկամներին»։