Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են դատապարտված հայ գերիներին
ԱդրբեջանԱդրբեջանի օմբուդսմենին կից Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են հայ ռազմագերիների ժամանակավոր պահման վայրերից մեկը։ Այս մասին հայտնում են օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից, գրում է Turan-ը։
Ըստ պարբերականի՝ այցի նպատակն է եղել հետաքննել հայ ռազմագերիների պահման պայմանները։ Հրապարակումը պնդում է, որ ռազմագերիները «հնարավորություն ունեն հեռախոսազրույց վարելու, գրագրելու, ընտանիքի անդամների հետ կապ պահպանելու, տեղեկատվության (հեռուստատեսություն, հրապարակումներ) հասանելիություն, բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորություն» և այլն։