Խնդրում եմ բարին տարածենք և դադարենք անիծել. Նաիրա Մովսիսյան
ԱյլԴերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է «Սուրմալու» մեծածախ առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։
«Ցավակվում եմ այն ընտանիքներին, որոնք ունեցան կորուստ: Սա բոլորիս ցավն է: Խնդրում եմ բարին տարածենք եւ դադարենք անիծել: Վերածնվեք եւ Աստծոն փառաբանեք», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։